Փաստորեն, ես հասկանում եմ, որ նախաքննական մարմինը չգիտի՝ ինչ անել: Ամեն ձևով փորձում է իրականացնել պատվերն իմ դեմ, փորձում է այդ պատվերը տեղավորել Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարական օրենսգրքի շրջանակներում, սակայն դա փաստորեն չի ստացվում իրենց մոտ, որովհետև գործը լրիվ ծայրից ծայր սարքված է: Սարքված գործերով միշտ ունենում են նմանատիպ աբսուրդային իրավիճակը:
Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
Այդ գործունեության վերահսկման որևէ մեխանիզմ գոյություն չունի:
Քիչ առաջ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը փակ խորհրդակցություն են անցկացրել, որտեղ «գազային» պայմանագրի քվեարկության անօրինականության վերաբերյալ որոշում են կայացրել:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր ստորագրած որոշմամբ Հրանտ Ալեքսանյանը ազատվել է վարչապետի մամլո քարտուղարի պաշտոնից և նշանակվել վարչապետի խորհրդական:
Հարց է առաջանում. Ինչո՞ւ մեր ժողովուրդը, ի տարբերություն ուկրաինացիներից, 2013 թվականին էլ իր ակտիվությունը դրսևորեց միայն երկրից փախչելու տեսքով: Մեր խորհրդարանական «ընդդիմությունը» շատ լավ էլ գիտի, թե ինչու:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակից փախուստի է դիմել «Արթիկ» ՔԿՀ կալանավոր, 1989 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն: Այս
Գորիսի նախկին (1992- 1994 թթ.) քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը բաց նամակ-ուղերձ է ուղարկել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին:
Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Այն բանից հետո, ինչ ԵՄ-ը նախաձեռնել է Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը լուծել արագացված տեմպերով, քաղաքագետները քննարկում են, թե Ռուսաստանը ինչպիսի լծակներ կարող է կիրառել՝ Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար:
ՀՔԾ մտնելուց առան Արգիշտի Կիվիրյանը լրագրողների հետ զրույցում ասա, որ չգիտի, թե ինչ գործողություններ են կատարվելու ՀՔԾ-ում՝ նկատելով, թե այս ամենը վերածվում է «աբսուրդի թատրոնի»:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ 14.20-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Այգեստան 11-րդ փողոցի թիվ 199 տան բնակիչ Ս. Բ.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Բաց է մնում այն հարցը, թե Հայաստանում որտեղ է անցնելու Մաքսային միության սահմանը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների հետ քաղաքացիական ավիացիայի բնագավառում երկկողմ համագործակցության շրջանակի վերանայման շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով դեկտեմբերի 23-ին Մոսկվա է մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը:
Այդ զինյալները «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» և «Ահլ աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումների շարքում մարտնչել են Սիրիայի կառավարական զորքերի դեմ և սպանվել:
Միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն՝ վավերացված համաձայնագրերը պետք է հաստատի նաև Հայաստանի նախագահը:
Ժամը 14:30-սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 39 VD 999 համարանիշի, Opel մակնիշի 35 TS 866 համարանիշի, Ford մակնիշի 177 LV 61 համարանիշի և Mercedes մակնիշի 34 LF 482 համարանիշի ավտոմեքենաները:
Ակնկալվում է, որ ԲԹԿ-ի կառուցումը կավարտվի 2014 թվականին:
Ալեքսի Պետրիաշվիլին հայտարարել է, որ որոշվել է արագացված տեմպերով ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ դա տեղի կունենա 2014 թվականի ամռանը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ կարող է փոխվել կառավարության կազմը:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր ծրագրի նպատակն է կայունության ամրապնդումն ու հետագա բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն Հայաստանի անցումը դեպի դինամիկ զարգացող շուկայական տնտեսություն:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ՎԱԶ-2105» մակնիշի 35TT702 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա դաշտը, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքական Hürriyet Daily News թերթն իր հերթին ընդգծել է, որ, հազիվ թե, թուրք և ամերիկացի դիվանագետների հաջողվի խույս տալ երկկողմ հարաբերություններում լուրջ ճգնաժամից:
Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի Կոմիտասի 36 շենքի բնակիչ, 17-ամյա Մնացական Բոստանջյանը, վարելով Peugeot մակնիշի 33 ՍՕ 585 համարանիշի ավտոմեքենան, Ալեք Մանուկյան փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին գտնվող ծառին: կենտրոն:
Համլետ Հարությունյանը համոզմունք հայտնեց, թե ընդդիմությունը նրա համար է, որ ԱԺ ամբիոնը օգտագործի իր նպատակներին հասնելու համար, ուստի մադատները «վայր են դնում` ի՞նչ անեն»:
Եթե, այնուամենայնիվ, դիմեն Սահմանադրական դատարան, ապա դա կնշանակի, որ Սերժի խաղն են խաղում, դրանից բխող եզրակացություններով, հետևանքներով և… պատասխանատվությամբ: Իսկ վիճարկել քվեարկության անօրինականությունը առնվազն հիմարություն է, քանի որ Հանրապետականները կարող են ցանկացած պահ և քվորում ապահովել, և համապատասխան ձայներ հավաքել:
110 պատգամավոր քվեարկել է այդ առաջարկի օգտին, 67-ը դեմ է արտահայտվել, իսկ 10-ը ձեռնպահ է մնացել:
Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը, տեսակցել է նրան վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ Շուշան Պետրոսյանը դեռևս իրեն թույլ է զգում, վթարի մանրամասները չի հիշում:
Ու մինչ Հայաստանում բոլորի ուշադրությունը սևեռված է ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցության՝ այսօր ստորագրվելիք «Ճանապարհային քարտեզի» վրա, ռուսներն իրականում մեր անդամակցության հարցը փակված համարելով՝ արդեն իսկ լծվել են ՄՄ-ի հիման վրա Եվրասիական տնտեսական միության ստեղծման աշխատանքներին: