Բախտագուշակ Վարսիկի տղան փաստաբան չի կարող վարձել. hetq.am (տեսանյութ)
hetq.am-ի փոխանցմամբ`այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հասմիկ Խաչատրյանի՝ ամուսնու կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործի դատական քննությունը: Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով:
Դատական քննությանը չէին ներկայացել վկաներ Վարսիկ եւ Համլետ Հակոբյանները` Սարգիս Հակոբյանի ծնողները: Ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը դատալսմանը ներկայացել էր առանց փաստաբանի՝ պատճառաբանելով. «Ֆինանս չունեմ, որ փաստաբան վարձեմ» :
Դատավոր Աղվան Պետրոսյանն առաջարկեց Սարգիս Հակոբյանին դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ եւ օգտվել անվճար փաստաբանական ծառայություններից: Տուժող Հասմիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանն առարկեց դատարանի առաջարկին՝ նշելով. «Մենք առարկում ենք այս միջնորդության դեմ՝ գտնելով, որ այս դրսեւորումն ուղղակի փորձ է գործի քննությունը ձգձգելու համար»:
Դատավոր Պետրոսյանը հետաձգեց դատը՝ Սարգիս Հակոբյանին հնարավորություն տալով դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ պետական բյուջեից վարձատրվող փաստաբան ունենալու համար:
Մանրամասները կարդացեք այստեղ`