Բաժիններ՝

Ոստիկանները խուզարկությամբ մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Դեկտեմբերի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1960 թ. ծնված Մհեր Հ.-ին պատկանող տանը և հարակից շինություններում:

Խուզարկությամբ հայտնաբերվել են Մհեր Հ.-ի կողմից ապօրինի պահվող «ԱԿ» ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահունակ, որոնցից մեկի մեջ առկա էր 30, իսկ մյուսում` 28 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ:

Հայտնաբերվել է նաև 5.45 մմ տրամաչափի` 6, 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ, երկաթե դետալ, որսորդական հրացանի փամփուշտի 9 դատարկ պարկուճ, գլանաձև մետաղ, փողը կարճեցված հրացան` օպտիկական նշանառու սարքով, 18 ինքնաշեն փամփուշտներով, «ԱԿ» ինքնաձիգ, ինքնաձիգի 4 փակաղակ և դետալներ, ինքնաձիգի փամփշտակալ` լիցքավորված ուսումնական 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտով, 200 գ տրոտիլային պայթաղյուս, «ՌԳԴ-5» նռնակ, «ՈւԶՌԳՄ» 2 պայթուցիչ, «ՈւԶՌԳՄ» պայթուցիչի հարվածային մեխանիզմ, 5.6 մմ տրամաչափի 10 փամփուշտ, 5.6 մմ տրամաչափի 29 փամփուշտ, ինքնաշեն 3 փամփուշտ, շինմոնտաժային 10 փամփուշտ, փամփուշտի 8 գնդակ, ինքնաշեն 7 արկ, հրապատիճի 1 ճայթիչ և հրահաղորդող 6 կապ քուղ:

Մհեր Հ.-ն ձերբակալված է:

Քննությունը վարում է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժինը:

ՀՀ Ոստիկանություն                         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս