
Խոդորկովսկին հայտարարել է, թե մեղքը չի ընդունել

«ՅՈւԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հաստատել է, որ դիմել է նախագահ Վլադիմիր Պուտինին` ներման խնդրանքով, սակայն մեղքն ընդունելու հարց չի դրվել, հաղորդում է interfax-ը:
«Նոյեմբերի 12-ին դիմել եմ Ռուսաստանի նախագահին` ընտանեկան հանգամանքերի հետ կապված ներման խնդանքով եւ ուրախ եմ դրական պատասխանի համար: Մեղքի ընդունման հարց չի դրվել»,-ասվում է Խոդորկովսկու հայտարարության մեջ, որը նրա մամուլի քարտուղարը տեղադրել է Facebook-ում:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այդ տարիների ընթացքում հետեւել են «ՅՈւԿՕՍ»-ի գործին եւ «սատարել ինձ, իմ ընտանիքին, բոլոր նրանց, ովքեր անարդար կերպով դատապարտվել են եւ մինչ օրս հետապնդվում են»:
Նա նաեւ նշել է Գերմանիայի նախկին դաշնային նախարար Հանս Դիտրիխ Գենշերի ջանքերը` իր ազատ արձակման հարցում: