
Վարդան Այվազյանը՝ ոչ իշխանական ուժերին. Մենք գիտենք՝ ով ենք մենք, մենք չենք իմանում՝ դուք ով եք

«Շանտաժ կատարելով, կոռեկտության սահմանն անցնելով որևէ բանի չեք հասնի»,- ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը՝ դիմելով ընդդիմությանը, ովքեր ԱԺ ամբիոնից քննադատություններ հնչեցրին օրագարգում ներառված «ՀայՌուսգազարդ» ընկերության քսան տոկոս բաժնեմասի վաճառքի վերաբերյալ: «Դուք ունեք ձեր կարծիքը, մենք՝ մեր կարծիքը: Մենք վստահում ենք, դուք չեք վստահում… Ի գիտություն ձեզ՝ ասեմ, որ իմ կուսակցության ղեկավարը շատ հայտնի ու հստակ քաղաքականություն ունի, պատերազմի ժամանակ իր ամբողջ ընտանիքով գնացել է, ոչ թե ոմանց նման փախել է ու չենք իմանում՝ տերն ով է: Մենք գիտենք՝ ով ենք մենք, մենք չենք իմանում՝ դուք ով եք… Խնդրում եմ` կոռեկտության սահմանը չանցնեք»: