Տաքսիստներին կստուգեն
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 23-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ժամանակ կհրապարակվեն տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: ՏՄՊՊՀ-ից 168.am-ին հայտնեցին, որ մի շարք դժգոհությունների հիման վրա ուսումնասիրվել է այդ ընկերությունների վարքագիծը՝ պարզելու, թե որքանով են բարեխիղճ աշխատում վերջինները և որքանով է իրականությանը համապատասխանում որպես նվազագույն սահմանված ուղեվարձը: «Հայտնաբերված խախտումների վերաբերյալ որոշումները կհրապարկվեն երկուշաբթի»,- նշեցին հանձնաժողովից: