Բաժիններ՝

Ամբաստանյալն արդարություն է պահանջում, այլապես կյանքին վերջ կտա

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր 20-ամյա Թովմաս Վարդանյանը կալանքի տակ գտնվելու 10 ամիսների ընթացքում բազմաթիվ անգամներ հացադուլ և ջրադուլ է հայտարարել՝ արդարության պահանջով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Սակայն այսօր Վարդանյանի պաշտպանը հասել է նրան, որ գործով վերսկսվել է դատաքննությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրան պաշտպան Արմեն Մկրտչյանը:

Ըստ մեղադրանքի՝ Թովմաս Վարդանյանը Գետափնյա գյուղի բնակչուհի Հայկանուշ Ներսիսյանին պարտքով 100 000 դրամ գումարը վերադարձնելու վերջինիս պահանջից հետո, շահադիտական դրդումներով՝ Հ.Ներսիսյանի պարտք գումարը չվերադարձնելու և նյութական որոշակի օգուտ ստանալու ձգտմամբ, որոշել է սպանել նրան:

Սույն թվականի հունվարի 21-ին տուժողին տարել է Ազատաշեն-Արբաթ ավտոճանապարհի ձախ մասում գտնվող դաշտամիջյան հատված և ուրագով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, սակայն տեսնելով որ իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի հասել՝ ձեռքերով փակել է նրա բերանը` փորձելով շնչահեղձ անել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Հ.Ներսիսյանի ուշագնացությունն ընդունել է, որ նա մահացել է և հեռացել է դեպքի վայրից:

Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը պնդում է, որ իրեն մեղսագրվող արարքը ինքը չի կատարել, եղել է վիճաբանություն, բայց ուրագով հարված, կամ շնչահեղձ անելու փորձ չի եղել:

Մանրամասները կարդացեք այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս