Գալուստ Սահակյանը՝ ոչ իշխանական ուժերին. Մի բառը բավական է, որ փոշիանաք

«Ընդդիմություն նշանակում է սուրբ, Աստծո կողմից տրված շնորհ, և միակ ճշմարտությունը թաքնված է այդտեղ: Ես գիտեմ, որ լեզուն ոսկոր չունի, Աստված այդպես է մարդուն արարել, բայց Աստված մարդուն նաև ուղեղ է տվել»,- այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյաննը՝ անդրադառնալով «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասի վաճառքի շուրջ ընդդիմոթյան հնչեցրած քննադատություններին:

Գալուստ Սահակյանը, կարծես, զայրացած ընդդիմության գնահատականներից, ասաց. «Մեր ժամանակները ծնել են նաև Փանջունիներ, դավաճաններ, չգիտեմ՝ ինչեր: Դու ընդամենը կարողանում ես ծանրաձողին մոտենալ, 100 կիլոյի խոսք ես ասում, մեկ էլ տեսնում ես՝ հիստերիայի մեջ են… էս հիվանդանոց չի, ես էլ հոգեբույժ չեմ: Չպատասխանեցինք, սրանց թվաց՝ չենք խոսելու: Մի բառը բավական է, որ փոշիանաք, խոսքը ապտակ չի»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, թե օրակարգում ընդամենը բաժնեմասի վաճառքի խնդիրն է, ապա նշեց. «Մեր բաժնեմասը վաճառում ենք ՌԴ-ին, մինչդեռ քննարկումներ են ընթանում՝ պարտք ենք, պարտք չենք, քանիսով ենք վաճառում, ինչպես պիտի լինի, դրա համար ամեն ինչ օրենքով են անում»:

Նա նշեց, թե ընդդիմությունը դժգոհում է, որ խնդիրը քննակվում է միայն հիմա, այն դեպքում, երբ երկու ամիս է՝ «ծուղրուղու են անում» վաճառքի մասին, քննարկում են խորհրդարանում:

«Էստեղ էթիկայի հանձնաժողովի խնդիր էլ չկա, ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր են, ես չեմ վախեցնում՝ չափերդ ճանաչեք, հլա ձեր ուժը նայեք, ձեր տվայտանքները նայեք: Եկել, իշխանությունից խռովում եք: Չեք ուզում, մի քվեարկեք, հլա նայեք սրանց խելքին՝ կա, թե չկա, էդ էլ հարց է,- նշեց նա՝ ավելացնելով,- Ժամանակին Ղարաբաղ էիք ծախում, այսօր մեզ եք դավաճաններ ասում: Սա մեր էներգետիկ զորացման աղբյուրն է, մենք անվտանգ ենք դառնում, էդ բարեկամ երկիր հասկացողությունը մի քիչ լիրիկական հասկացողություն է, դու տարածաշրջանի ամենաէժան գազն ես ստանում: Հլը դու քո ճիվաղային արտաքինով մտածի՝ էս անկախությունը օդից չի եկել, է…»:

Տեսանյութը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս