
Ինչպես էր Լևոն Զուրաբյանը փորձում «կռվացնել» ՀՀԿ-ականներին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արտահերթ նստաշրջանում այսօր հայտարարեց, թե Հայաստան ներկրվող գազի գինը պայմանավորելով Ռուսաստանի գազի ներքին գնի հետ՝ մենք կորցնում ենք գնագոյացման վրա ազդելու մեխանիզմները: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիյանը, սակայն, չհամաձայեց այս հայտարարության հետ՝ Զուրաբյանի տեսակետը որակելով «աղավաղող»:
Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց Արմեն Մովսիսյանին. «Դուք ասացիք, որ ես աղավաղում եմ: Եթե ես ավաղաղում եմ, ուրեմն՝ նույն մեղադրանը պետք է ուղղեք նաև ձեր կուսակից Դավիթ Հարությունյանին, ով պարզ, հիմնավարոված բացատրեց՝ ինչո՞ւ է Հայաստանը ներքին գնագոյացման վրա վերահսկողությունը կորցնում: Այն դրույթը, որը Դուք կարդացիք, ոչինչ չի փոխում, որովհետև վերահսկման մեխանիզմները թուլացված են: Եթե ինձ պատասխանելու բան ունեք՝ պատասխանեք նախ Դավիթ Հարությունանին,- ասաց Լևոն Զուրաբյանն ու կատակեց,- Կռվացնում եմ ձեզ ուղղակի»: