Ակտիվիստը պատմում է, թե ինչպես է ոստիկանը բռունցքով հարվածել իր քթին (տեսանյութ). news.am
Այսօր ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. բերման ենթարկելու ժամանակ ակտիվիստ Անտոն Իվչենկոյի քթին ոստիկանը բռունցքով հարվածել է ու վնասել այն: «Երբ ակցիան տեղափոխվեց փողոցի երթևեկելի մաս, և ոստիկանությունը մեզ էնտեղից հրելով բերեց հետիոտնային մաս, ինչ-որ ժամանակ նրանք մեզ սեղմում էին պատին, որից հետո ինձ ուղղակի քաշեցին, մի քանի հոգի ինձ փորձեցին պահել, քանի որ ոչ մի օրինական պահանջ չէր հնչեցվել, և ինձ պարզապես ուզում էին այնտեղից հանել, կարելի է ասել՝ առևանգել: Եվ մեքենայի մեջ խցկելուց բռունցքով քթիս հարված ստացա, շատ հստակ, ոստիկանն էլ տեսավ, դժվար թե կարողանամ հիշել դեմքը»,- NEWS.am-ին պատմել է Անտոն Իվչենկոն՝ նշելով, որ հարվածողը ոստիկան էր, որի համազգեստի վրա ոչ մի տարբերանշան չի եղել, որով հնարավոր կլիներ հասկանալ, թե նա որ ստորաբաժանումից է:
Ակտիվիստն իրեն հարվածելու մասին ոստիկանությունում դեռ հաղորդում չի տվել, բայց պատրաստվում է։ Ոստիկանները Անտոնին բերման էին ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, այն է՝ ազատել փողոցի երթևեկելի հատվածը, այնինչ Անտոնը NEWS.am-ին ասել է, որ իրեն եւ մյուսներին ոստիկանական մեքենա են նստեցրել այն ժամանակ, երբ իրենք այլևս փողոցի երթևեկելի մասում չէին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
{video path=”http://www.youtube.com/embed/xwbXC7ldpcs” frameborder=”0″]