
Հովհաննես Թամամյանին ազատ արձակելու որոշում է կայացվել

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը ազատ է արձակվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Արտավազդ Փարսադանյանը: Ազատ արձակման մասին որոշումն ընդունվել է րոպեներ առաջ, իսկ բուն գործընթացը կարող է տևել մի քանի ժամ: Թամամյանն ազատության մեջ կհայտնվի կա՛մ այսօր ուշ երեկոյան, կա՛մ վաղն առավոտյան:
Նրա խոսքով՝ օրերս նա միջնորդություն է ներկայացրել վաղաժամկետ ազատման վերաբերյալ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: