
Գալուստ Սահակյան. Հանրապետականին ոչ մեկ նկատողություն չի կարող անել, մենք ենք նկատողություն անում

ՀՀԿ-ական պատգամավորները այսօր քիչ էր մնում փաստի առջև կանգնեցնեին իշխող մեծամասնությանը: Թեպետ առավոտյան արտահերթ նստաշրջանի մեկնարկի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նստաշրջանի ընթացքում քննարկված հարցերը քվեարկթության են դրվելու ժամը 18:00-ին, սակայն այդ ժամին ՀՀԿ-ականները դահլիճում չէին: ՀՀԿ-ականները ականջալուր չեղան նաև Հովիկ Աբրահամյանի բազմաթիվ կոչերին ու այդպես էլ չներկայացան քվեարկության:
Ի վերջո, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե քվեարկությունը հետաձգվում է մինչև երկուշաբթի օրը, իսկ ՀՀԿ-ականներին ժամանակ տրվեց կազմակերպվել ու երկուշաբթի առավոտյան ներկայանալ ողջ կազմով:
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հանրապետականը նկատողություն չի՞ ստացել քվեարկությանը չներակայանալու համար: Ի պատասխան նա զարմացած նշեց. «Հանրապետականին ոչ մեկ նկատողություն չի կարող անել, մենք ենք նկատողություն անում»:
Նա նշեց, թե ՀՀԿ-ն չի բացակայել և նիստը այդ պատճառով չէ, որ հետաձգվել է:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էլ՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀԿ-ական պատգամավորները նկատողություն ստացե՞լ են քվեարկությանը չներկայանալու համար, ասաց, որ նման տեղեկություն չունի: