Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօր Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման:
Դեկտեմբերի 10-11-ին Կիև է ժամանելու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դատարանների գործունեության վերաբերյալ իր զեկույցի ներկայացմանը թույլ չի տվել մասնակցել ՀՀ Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանին, պնդելով, որ նրա ներկայությունը ճնշում է իրեն:
Հանցավոր խումբը նաև մահափորձ էր պլանավորել երկրի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ:
Դեկտեմբերի 6-ին, Ստեփանակերտում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում քաղաքագետ, Ղարաբաղյան շարժման նախաձեռնող Իգոր Մուրադյանի բանախոսությամբ:
Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի Իսլամական հետազոտությունների կենտրոնի Տնօրենների խորհրդի նախագահ Թուրքի Ֆայսալը:
«Հարսնաքարի» գործով այսօր նշանակված դատական նիստին ներկայացել էին միայն գործով վեց ամբաստանյալները` Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը:
Նախագիծը տարբեր գնահատականներով կազմելու է 1-10 միլիարդ դոլար:
Փորձեք համեմատել անցյալ տարի, դրան նախորդած տարիներին տեղացած առաջին ձյան օրվա հաղորդագրությունները և ինքներդ կհամոզվեք, որ քաղաքապետարանում պարզապես այդ հաղորդագրության «շաբլոնը» պահպանում են և ամեն տարի միայն գործածված աղի և ավազի, ինչպես նաև ձյուն մաքրող մեքենաների քանակությունն են փոփոխում ու տարածում:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի մեքենաշինության ու քիմիական արդյունաբերության կազմակերպությունը (MKEK):
Մասիս-Էջմիածին ճանապարհին` Սայաթ-Նովա գյուղի հատվածում, դեկտեմբերի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես 190» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Ինչպես և խոստացել էի, այս տարի ևս հրապարակում եմ 2014 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում հանդիպած աբսուրդային կետերն ու, մեղմ ասած, տարօրինակ հատկացումները»
Պարզվել է, որ Մխիթար Գ.-ն դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող տիպի ատրճանակից կրակել է Արայիկ Հ.-ի ոտքին և դեպքի վայրից դիմել փախուստի:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար, ներկայումս փոխարտգործնախարար Ալի Բաբաջանը ՍՏՀԿ-ի նիստին մասնակցելու համար 2009 թվականին մեկնել էր Երևան և հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
«Այսօր Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի համար գերարտառոց մի իրադարձություն, որն իր նշանակությամբ թերևս Բեռլինի պարսպի անկմանն է հավասար։ Կիևի սրտում՝ «Շևչենկոյի բուլվար» կենտրոնական պողոտայում տայսնյակ տարիներ ի վեր տեղադրված Լենինի գրանիտե արձանն այլևս գոյություն չունի։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 9:00-18:00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Նախագահ Բարաք Օբամայի ու ամերիկյան Կոնգրեսի անդամներին հասցեագրված նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել Apple ընկերության ներկայացուցիչները, Facebook և Twitter սոցցանցերի ղեկավարությունը, ինչպես նաև հետևյալ ընկերությունների ղեկավարները՝ Google, Yahoo, Microsoft, LinkedIn և AOL:
«Մեր բազմաթիվ հարցումները վկայում են, որ Վճռաբեկ դատարանում ներկայումս ձևավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ»:
Խորհրդի անդամներ են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Խառատյանը, Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը
Եղանակային անբարենպաստ պայմանները խաթարել են նաև ավտոմոբիլային հաղորդակցությունը, ինչը վերաբերում է նաև երկրի հյուսիս-արևելքին:
«Ճանապարհային ոստիկանությունից գնացել են ակցիայի մասնակիցներից մեկի տուն և ակտ են ներկայացրել, որ նա դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում խախտում է արել»:
«ՆԻՎԱ»-ն, փաստորեն, բախումից հետո պտտվել է ժամսլաքի ուղղությամբ, այս հետքն արդեն առաջացել է՝ շպրտման արդյունքում, բայց արդեն փաստացի «ՆԻՎԱ»-ի հետևի մասը եղել է դեֆորմացված»:
Դա Երկրի մակերևույթին ֆիքսված բոլոր ջերմաստիճաններից ամենացածրն է:
Հայաստանի` իրար հաջորդած կառավարող վարչախմբերը որդեգրել են կենսագործունեության բոլոր ոլորտներում պետության գործառույթների կատարումից հնարավորինս ձերբազատվելու և այն ընդամենը բռնության ու հարկաբյուջետային գործառույթներ կատարող համակարգի վերածելու կործանարար գործելակերպ:
«Ժնև 2» կոնֆերանսը պետք է անցկացվի 2014 թվականի հունվարի 22-ին:
«Ի դեպ, ասեմ, որ տարածված լուրը, թե ես դուրս եմ եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և պատրաստվում եմ նոր կուսակցություն ստեղծել, իրականության հետ որևէ կապ չունի»:
Գյուղապետը 2012. որոշել է իր համար ծառայողական ավտոմեքենա գնել և դրա համար համայնքային բյուջեից 1 700 000 դրամ էհատկացրել:
Ապօրինի ներգաղթյալները հիմնականում ԱՊՀ երկրներից են, որոնք օրինական ճանապարհով են մուտք գործել մեր երկիր, սակայն խախտել են երկրում մնալու ժամկետը:
Եթե վճռաբեկ դատարանների նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում
Օրեր առաջ «Էրեբուն» պատմահնագիտական արգելոց-թանգարան էր այցելել ֆրանսահայ ճանաչված պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքչյանը: Նա պատմել է ֆրանսիական թանգարանների հետ իր համագործակցության և մշակութային արտադրանքներ թողարկելու աշխատանքների մասին: