 
                        «Գերարտառոց մի իրադարձություն»՝ Ուկրաինայի համար
 
                                    Հայաստանում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն ֆեյսբուքի իր էջում զետեղել է այս նկարն ու գրել.
«Այսօր Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի համար գերարտառոց մի իրադարձություն, որն իր նշանակությամբ թերևս Բեռլինի պարսպի անկմանն է հավասար։ Կիևի սրտում՝ «Շևչենկոյի բուլվար» կենտրոնական պողոտայում տայսնյակ տարիներ ի վեր տեղադրված Լենինի գրանիտե արձանն այլևս գոյություն չունի։ Հեղափոխականներն այն տապալեցին՝ ժողովրդի ցնծագին բացականչությունների ներքո։ Փա՜ռք Աստծո»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        