Բաժիններ՝

Ստեփան Հակոբյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօր Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման:  Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Դատարանն այսպիսով, ապացուցված համարեց պատվեր տալու մեղադրանքը: Իսկ ապօրինի ռազմամթերք՝ փամփուշտներ պահելու մեղադրանքում ամբաստանյալն արդարացվեց:

Մեղադրող Արմեն Մարուխյանն իր մեղադրական ճառում միջնորդել էր ամբաստանյալ Ստեփան Հակոբյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, իսկ ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդել էր գործը կարճել, իսկ իր պաշտպանյալին՝ արդարացնել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031