
Գյուղապետը յուրացրել է համայնքի փողերն ու կեղծել ստորագրություններ

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավար Մելիք Բաբագյուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական կեղծիք և խոշոր չափերի գույքի յուրացում կատարելու համար: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Գյուղապետը 2012. որոշել է իր համար ծառայողական ավտոմեքենա գնել և դրա համար համայնքային բյուջեից 1 700 000 դրամ էհատկացրել: Սակայն, մեքենան գնել է ընդամենը 330 000-ով, իսկ մնացած գումարը` 1 370 000 դրամը, յուրացրել է:
Եվ որպեսզի կեղծիքը չբացահայտվի, Մելիք Բաբագյուլյանն ամբողջ գումարը փոխանցել է բանկի միջոցով իր ծանոթի անունով, իսկ գործարքը ներկայացրել որպես մեկ անձից կատարված գնում: Ծանոթը գումարն ստացել է և հանձնել գյուղապետին, որից 330 000-ը վերջինը վճարել է ավտոմեքենայի տիրոջը, իսկ 1 370 000-ը` գրպանել:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: