Երևանի սառցապատ մայթերը և Տարոն Մարգարյանի շաբլոն-ծանուցումը (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետարանը, սովորության համաձայն, ինչպես ամեն տարի՝ տեղացած առաջին ձյան օրվա կապակցությամբ հաղորդագրություն է տարածում, թե որքան լավ են աշխատել այդ օրը, թե մայրաքաղաքում որքան լավ են կազմակերպել ձնամաքրման աշխատանքները: Եվ այսպես, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.

«Դեկտեմբերի 8-ին տեղացած առաջին ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից տեղումների սկզբից ևեթ սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավված են ընդհանուր թվով 126 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող և այլ մասնագիտացած մեքենամեխանիզմներ:

Գործընթացը շարունակվել է նաև գիշերային ժամերին: Առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 167 տոննա աղ և ավելի քան 462 խ/մ ավազ։ Ներկայում, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում, որտեղ տեղումներն ավելի առատ են եղել, ընթանում են նաև շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ»:

Փորձեք համեմատել անցյալ տարի, դրան նախորդած տարիներին տեղացած առաջին ձյան օրվա հաղորդագրությունները և ինքներդ կհամոզվեք, որ քաղաքապետարանում պարզապես այդ հաղորդագրության «շաբլոնը» պահպանում են և ամեն տարի միայն գործածված աղի և ավազի, ինչպես նաև ձյուն մաքրող մեքենաների քանակությունն են փոփոխում ու տարածում: Մնացածը, ինչպես ասում են, ոչինչ չասող և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեքստ է: Իրականում պատկերը բոլորովին այլ է: Մարդիկ արդեն երկու օր է՝ ահազանգում են փողոցներում, մայթերին ստեղծված վիճակի և քաղաքապետարանի վատ աշխատանքի մասին, և իրավիճակը հաստատող լուսանկարներ են տեղադրում սոցցանցերում:

Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանն անդրադառնալով քաղաքում ձյան հետևանքով ստեղծված վիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս քաղաքապետարան կոչված ատկատչիկների հավաքածուն կարո՞ղ է գիտի սեփական գրպանից է վճարում փողոցների մաքրման համար: Կենտրոնում մայթերն ու ճանապարհները սառույցի մեջ են, պատկերացնում եմ, թե մնացյած թաղամասերում ինչ է կատարվում: Մարդիկ հազիվ են քայլում, մեքենաներն էլ սողալով են շարժվում: Առաջին մի քանի օր առաջ կանխատեսված հանկարծակի ձյան մաքրման աշխատանքերի փողը համով էր: Բայց որ հարցնես, միանգամից կասեն, թե քանի տոննա աղ, վառելիք են ծախսել»:
Դեկտեմբերի 8-ին քաղաքացիական ակտիվիստ Արթուր Ղազարյանը գրել էր.

«Երևանը քաղաքապետարան ունի՞: Թե՞ մենակ գռփելնա դրանց գործը:Երթևեկությունը քաղաքում կաթվածահար է, ո՞ւր են ձյուն մաքրող մեքենաները: Կամ գոնե նախնադարում օգտագործվող աղն ու ավազը, կրկնակի ասֆալտ փռել գիտեք, դե մաքրեք…»:

Քաղաքացիներից մեկն այսօր գրել է.

«Երեկ Երևանում ու էլի շատ տեղերում առաջին ձյունն եկավ.. Ուրախացանք, խաղացինք, անցավ.. Մնաց միայն ճանապարհների սառույցն ու դժվարանցանելիությունը… Այսօր առավոտյան ժամը 8-ին արդեն Էջմիածին քաղաքում, որտեղ և ես ապրում եմ, բոլոր կենտրոնական ու կարևոր ճանապարհների վրա ավազ էին շաղ տվել` վթարներից ու ճանապարհային այլ անհարմարություններից քաղաքացիներին ազատելու համար..
Եկա աշխատանքի` մայրաքաղաք.. հույս ունեի տեսնել նույն հոգատար վերաբերմունքը, բայց… պարզվեց, որ ես չափազանց լավատես եմ ու միամիտ..
Փաստորեն, Էջմիածնի քաղաքապետը կարա իր քաղաքացիների մասին մտածելով շուտ նախապատրաստվի ձմռանը, իսկ մայրաքաղաք Երևանի քաղաքապետին, ինչպես միշտ, ձմեռը հանկարծակիի բերեց… Ստեղ են ասել` Տարոն ջան, ինքդ էլ ես տեսնում որ սիրուն չես, ԱՊԱՄՈՆՏԱԺՎԻ!»:

Մեկ այլ քաղաքացի լուսանկարներ է տեղադրել Երևան քաղաքի մայթերի և գրել. «Առավոտ, Երևանի մայթեր, փչացած աղցան մեքենա»:

1441525_10201903293536449_746675242_n

1458646_10201903294056462_113936769_n

1482931_10201903294416471_1820878552_n

960233_10201903294776480_232124235_n

Տեսանյութեր

Լրահոս