Բաժիններ՝

Անտարկտիդայում գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան

The Sunday Times թերթի փոխանցմամբ՝ Անտարկտիդայում՝ ճապոնական հետազոտության գոտում, գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան՝ – 91.2 աստիճան Ցելսիուս: Դա Երկրի մակերևույթին ֆիքսված բոլոր ջերմաստիճաններից ամենացածրն է:

Ջերմաստիճանի չափումն իրականացրել է Ձյան և սառույցի չափման ամերիկյան ազգային կենտրոնը (America’s National Snow and Ice Data Centre)՝ արբանյակային տվյալների հիման վրա:

Մասնագետներն ընդգծել են, որ ռեկորդային ջերմաստիճանը գրանցվել է ծովի մակարդակից մոտ 3720 մետր բարձրության վրա՝ պարզ, ոչ քամոտ եղանակային պայմաններում:

Բացասական ջերմաստիճանի նախորդ ռեկորդը գրանցվել է 1983 թվականին, խորհրդային «Վոստոկ» կայանի հետազոտության գոտում՝ – 89.2 աստիճան Ցելսիուս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031