
Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 9:00-18:00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կենտրոն վարչական շրջանի Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծ 12-80, Խորենացի 28-ից բարձր համարների, Նար-Դոսի 5-40, Քրիստափորի, Օստրովսկի, Բեռնակիրների, Սևանի, Սմբատ Զորավար, Միչուրին, Սուվորով, Նեկրասով, Բելինսկի, Արհեստավորների, Գլինկա փողոցների և նրբանցքների,
Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ Արցախի պողոտայի,
Նուբարաշեն վարչական շրջանի,
ջրատարին հարակից և դրանից անմիջապես սնուցվող մյուս տարածքների ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ՓԲԸ