Բաժիններ՝

Ոստիկանությունը տուգանում է պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարողներին

«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակին» նախաձեռնող խումբը հայտնում է, որ Ճանապարհային ոստիկանությունը տուգանքներ է կիրառում իրենց կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Խոսքը դեկտեմբերի 5-ի ավտոմեքենաներով երթ-ակցիայի մասին է: Հիշեցնենք, նույն օրը ոստիկանությունն արդեն իսկ հայտարարել էր, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ տուգանքի ակտեր են կազմվելու՝ ձայնային ազդանշանների և երթևեկության կանոնները խախտելու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ինչպես տեղեկացնում են նախաձեռնող խմբի անդամները, մասնակիցներից մեկն արդեն տեղեկացվել է տուգանքի մասին:

«Ճանապարհային ոստիկանությունից գնացել են ակցիայի մասնակիցներից մեկի տուն և ակտ են ներկայացրել, որ նա դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում խախտում է արել»,- հայտնում են կազմակերպիչներն ու կոչ անում ակցիայի բոլոր մասնակիցներին տեղյակ պահել իրենց նկատմամբ կիրառվող տուգանքների մասին:

«Բոլորս միասին պետք է պարզենք և հարկ եղած դեպքում միասին պետք է վճարենք ակտերը: Սա կլինի մեր հաջորդ ակցիան»,- ասված է խմբի տարածած հայտարարության մեջ:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս