Վիկտորյա Նուլանդը ժամանելու է Ուկրաինա. աղբյուր
Украинская правда-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը ժամանելու է Ուկրաինա՝ բանակցելու համար երկրում ստեղծված բարդ իրավիճակի կարգավորման շուրջ: Այս մասին հայտնել ընդդիմության շտաբում եղած աղբյուրները:
Նրանց հաղորդմամբ՝ Նուլանդի ուկրաինական այցի մասին երեկ երեկոյան հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջոֆրի Պայետը, ով մասնակցել է դիվանագետների ու ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդների հետ հանդիպմանը:
Նշվում է, որ նույն նպատակով դեկտեմբերի 10-11-ին Կիև է ժամանելու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: