Ռուսաստանի տարածքում աշխատում է 3.5 միլիոն ապօրինի ներգաղթյալ. Կոնստանտին Ռոմոդանովսկի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներկայումս Ռուսաստանի տարածքում գտնվում է մոտ 3.5 միլիոն ապօրինի ներգաղթյալ: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ФМС) ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանի տարածքում մոտ 8.5 միլիոն մարդ օգտվում է առանց վիզայի մուտքի իրավունքից. «Ապօրինի ներգաղթյալները հիմնականում ԱՊՀ երկրներից են, որոնք օրինական ճանապարհով են մուտք գործել մեր երկիր, սակայն խախտել են երկրում մնալու ժամկետը:
Մեր գնահատականներով՝ Ռուսաստանի տարածքում առկա է 3.5-3.6 միլիոն օտար քաղաքացի, որոնք չարաշահել են երկրում մնալու օրինական ժամկետը և աշխատում են ապօրինաաբար: Ավտոմատացված համակարգն օրական կանխում է մոտ 3000 ապօրինի ներգաղթյալի մուտքը: Ներկա դրությամբ մուտքը փակ է 410.000 օտար քաղաքացիների համար»: