Բաժիններ՝

Գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Արցախում հանդիպել են

Գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Արցախում հանդիպել են:

ԳԱԼԱ-ի այս տեղեկությունը հաստատել է  նաեւ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, սակայն չասաց, թե ինչի շուրջ են զրուցել նրանք:

Էմիլ Բուդաղյանն ասել է, որ դեռ հանդիպումից հետո չի հասցրել զրուցել որդու հետ եւ չի իմացել՝ ինչ է ասել Ս. Սարգսյանը:

«Մենակ գիտեմ, որ այսօր ժամը 11-ի կողմ են հանդիպել, քանի որ նախագահը գնացել էր Արցախ, բայց հո հեռախոսով չեմ հարցնի, թե ինչ են խոսել, կամ ինչ է ասել նախագահը»,-փոխանցել է  Էմիլ Բուդաղյանը:

Բուդաղյանների հայրն անդրադարձել է  նաեւ իրենց պաշտպան Հ. Ալումյանի ներկայացրած բողոքներին, որոնք հիմա մեկտեղվել են եւ քննության են ենթարկվում մեկ դատավորի մոտ:

«Գիտեք՝ մի բան կասեմ, եթե էդքան մաքուր են, ընչի՞ էդ գործը լրիվ չեն տալիս մեր փաստաբանին: 2500 էջ է գործը, 200-ն են տրամադրում, բա մնացած 2300-ը ու՞ր ա, հը՞, թե այնտեղ կան փաստարկված տվյալներ, որ իրենց ձեռք չի տալիս»:

Մանրամասները կարդացեք այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս