ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դրոշի և զինանշանի մասին օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերին, որոնք մշակվել են ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի ու հասարակական այլ կազմակերպությունների հետ համատեղ: Նախագծերի ընդունմամբ կառավարությունը կունենա ՀՀ պետական դրոշի և ՀՀ պետական զինանշանի տեխնիկական պայմանները հաստատելու` օրենքով սահմանված լիազորություն: «Պետք է շնորհակալություն հայտնենք հասարակական կազմակերպություններին, որոնք նախաձեռնող, շահագրգիռ և հետևողական էին այս հարցում, – հարցի առնչությամբ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը,- Նաև պետք է խնդրենք նրանց, որպեսզի այս օրենքի կիրառման առումով հասարակական վերահսկողություն իրականացնեն, քանի որ զինանշանը, դրոշը պետականության կարևոր խորհրդանշաններ, ատրիբուտներ են և նպաստում են նաև մեր երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը: Շատ շնորհակալ ենք հասարակական հատվածին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930