«Ժառանգությունը» արձագանքում է

««ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀ ԱԺ-ում ներկայացված՝ «ԼՂՀ ճանաչման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի՝ հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում արտահայտած այն դիտարկումները, թե Զարուհի Փոստանջյանը թող ԼՂՀ հարցը բարձրացնի ԵԽԽՎ-ում, հարկ ենք համարում հիշեցնել պարոն Բաբայանին, որ «Ժառանգությունը» և մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում նրա ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը Վեհաժողովում մշտապես հանդես է եկել ԼՂՀ ճանաչվածությանը նպաստող բազմաթիվ նախաձեռնություններով և ելույթներով:

Հիշեցման կարգով ներկայացնենք Զարուհի Փոստանջյանի կողմից հեղինակած և իր նախաձեռնությամբ ԵԽԽՎ լիագումար նիստերում մի քանի տասնյակ պատվիրակների ստորագրությամբ ընդունված բազմաթիվ փաստաթղթերից միայն երկու գրավոր հռչակագիր, որոնք վերաբերում են ԼՂՀ անկախությանը, ժողովրդավարությանը և միջազգային ճանաչման հրատապությանը (տե՛ս այնտեղ, և այստեղ.):

Ի դեպ՝ այդ երկու փաստաթուղթն էլ ԵԽԽՎ-ում ընդունվել են այն ժամանակ, երբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում և Նախարարների կոմիտեում նախագահում էր Թուրքիան, իսկ ԵԽԽՎ նախագահն էր  Թուրքիայի ներկայացուցիչը: Այդ փաստաթղթերից մեկին անդրադարձել է նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը (տե՛ս այստեղ.):

Հավելենք նաև, որ պարոն Բաբայանին և Արցախի Հանրապետության իշխանություններին ոչ թե պետք է անհանգստացնի Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ դե յուրե ճանաչման հարցի բարձրացումը, այլ Մադրիդյան սկզբունքները, որոնցում ամրագրված է Արցախի սահմանադրապատկան տարածքները հակառակորդին նվիրաբերելը, և որին իրենց համաձայնությունն են տվել ԼՂՀ պաշտոնական ճանաչման նախագիծը ՀՀ խորհրդարանում հետևողականորեն տապալող Հանրապետական կուսակցությունը և նրա ղեկավարը»:

 ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

 

Տեսանյութեր

Լրահոս