Բաժիններ՝

Պետբյուջեից տնտեսված 20 միլիոն դրամը տրամադրվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը

ՀՀ կառավարությունն ավելի վաղ ընդունած իր երեք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, վերաբաշխում` 2013թ. պետբյուջեում և երկու ծրագրերի տնտեսումից առաջացած շուրջ 20 միլիոն դրամը հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ապահովելու համար համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում տեղակայված տեխնիկայի պահպանումը և Երևանի Թբիլիսյան խճուղի N 3 մասնաշենքի, Մարալիկի Շիրազի փ. 25, 33 և 34 շենքերի և Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության մասնաշենքերի պետական գրանցումը: Մեկ այլ որոշմամբ սույն հաստատությանն են հանձնվել իր իսկ զբաղեցված մասնաշենքերը, որոնք հիմնանորոգումից հետո հնարավորություն կտան պատշաճ կազմակերպել գիշերօթիկում բնակվող երեխաների շուրջօրյա խնամքը և բարձրացնել սպասարկման որակը: Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու համար պահպանվող միջոցները կառավարությունը որոշել է տրամադրել Լոռու մարզպետարանին նախատեսված ծրագրերից մեկի հաշվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս