Արմեն Գևորգյանը հանդուրժողականության կոչ է անում ընդդիմությանը

«2012-13 թթ. տեղի են ունեցել համապետական ընտրություններ, որոնց արդյունքում ձևավորվել է քաղաքական թիմ, որն իր պատկերացումներով, իր մոտեցումներով համապատասխան ծրագրեր է մշակել, դրանք ներկայացրել ԱԺ քննարկմանը, որոնց և անցյալ տարի, և այա տարի հավանության է արժանացել»: Այս մասին ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող քննադատություններին: : Նա խոսքով՝ իրենք փորձում են հետողականորեն կյանքի կոչել իրենց ծրագրերը. «Չեք գտնի մի կառավարություն, որը քննադատության որևէ առիթ չտա, բայց խնդիրը նրանում է, որ այս տարիների ընթացքում կառավարությունը փորձել է ծրագրերը իրականացնել համագորածակցությամբ՝  կոչ անելով քաղաքական դաշտին միասին լուծումներ գտնել: Այսօր, ցավոք, տպավորություն է, որ մեր կյանքում, բացի բացասականից, նեգատիվից, որևէ դրական՝ հույս, ապագայի միտում գոյություն չունի: Նման մթնոլորտում որևէ մեկը չի կարողանա աշխատել, ստեղծագործել»:

Նա կոչ արեց կառավարության ներկայացրած բյուջեի նախագծում տեսնել ոչ միայն բացասականը, այլև՝ դրականը: Նրա համոզմամբ՝ հնարավոր է համախմբել առկա ռեսուրսներն ու գնալ առաջ: «Մարզերում մեզնից առաջընթաց են սպասում, քննադատություն, գովասանք չեն սպասում հաստատ: Ես վերադարձել եմ Վայոց Ձորից երկու երեք օր առաջ  ու մարդիկ ակնկալում են, որ գործնական քայլեր կիրականացնենք»,- նշեց փոխվարչապետը:

Արմեն Գևորգյանը հորդորեց ընդդիմությանը՝ թյուրիմացության մեջ չգցել հանրությանը: Նա վստահեցրեց, որ կառավարությունը հետևողականորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ առկա սոցիալական-տնտեսական խնդիրները լուծելու համար, սակայն, ըստ նրա՝ հնարավոր չէ դա անել սահմանափակ ռեսուրսներով: «Մենք երբեք չենք ստացել առաջարկություններ, բայց բյուջեն ներկայացվել է ու մեր գործընկերները արտահայտում են տարակուսանքներ, որ այստեղ այս չկա, այնտեղ՝ այն չկա: Իսկ ո՞վ էր արգելում դիմել ու ստանալ այդ պատասխանները: Բոլոր տեղեկությունները առկա են, ամեն ինչ հրապարակվում է, ուստի մեկ անգամ ևս կոչ եմ անում, որ կարողանանք հանդուժողական, գոնե այս դահլիճում հանդուրժողական մթնոլորտում ձևավորենք այս ծրագիրը, որով մենք բոլորս աշխատելու ենք», – եզրափակեց փոխվարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս