Կարճամետրաժ ֆիլմ՝ պլաստիկով և պոլիէթիլենային տոպրակներով աղտոտվածության խնդրի վերաբերյալ (տեսանյութ)
«Էյ Թի Փի» ԲՀ-ը ներկայացնում է իր վերջին`«Մի նոր բան» կարճամետրաժ ֆիլմը, որը անդրադառնում է Հայաստանում պլաստիկով և պոլիէթիլենային տոպրակներով աղտոտվածության խնդրին: Ֆիլմը նախատեսված է մինչև 16 տարեկանների համար: Ֆիլմում առաջ է քաշվում վերամշակման գաղափարը որպես աղբից ազատվելու այլընտրանքային տարբերակ:
Այս ֆիլմը պատրաստվել է «Կառուցում ենք կամուրջներ» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է կապ ստեղծել Հայաստանի և Սփյուռքի պատանիների միջև և վերջիններիս ծանոթացնել իրենց հարուստ բնական ժառանգության հետ:
Ֆիլմի գլխավոր հերոսուհին Տաթևիկ Ղումաշյանն է`Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից, իսկ հերոսը` Փիթեր Դեր-Բեդրոսյանը` Լոս Անջելեսից:
Ֆիլմը դիտելիս, սեղմեք CC կոճակը, ընտրեք հայերեն տարբերակը` ֆիլմը հայերեն ենթագրերով դիտելու համար: