
ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. ՀՀԿ-ն ներկա է գրեթե ամբողջ կազմով

Քիչ առաջ մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստը: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ որոշում է կայացվել արտահերթ նիստում շարունակել 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը:
Ուշագրավ է, որ քվորում ապահովելու համար ժամը 18:30-ին ԱԺ են եկել Հանրապետական գրեթե բոլոր պատգամավորները, ովքեր դեռևս նիստը չսկսած՝ արդեն ԱԺ դահլիճում էին: Իսկ ընդդիմադիր պատգամավորներից ներկա են Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Արծվիկ Մինասյանը, Լևոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը և Թևան Պողոսյանը: