Եվ ահա դրանից մի քանի օր անց Բալայանը հրապարակեց իր հայտնի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին և Ղարաբաղն ընդգրկել Ռուսաստանի կազմում։
Թիբիլովի խոսքերով՝ տվյալ թեման քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Բայց հրապարակումից հետո Խաչատրյանը «վազել էր» դատարան՝ իբր իրեն զրպարտելու համար պահանջելով թերթին ու թղթակցին տուգանել 3 մլն դրամով։
Այս տեղեկատվությունը հաստատել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան:
Թեև խոսքը դժվար թե նախագահի աթոռի մասին է, քանի որ հաջորդ ընտրություններին նրա՝ Հայաստանում «բնակվելու», այսինքն՝ դեսպան աշխատելու 5 տարին էլ դեռ լրացած չի լինի։
Երեկ Զեյնալովին ձերբակալել են մերձմոսկովյան Կոլոմնա քաղաքում, ինչից հետո ուղղաթիռով հասցրել են Մոսկվա:
Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ռուսական գազի արդար գնի հարցն ունի գոյություն ունենալու իրավունք:
Գոռ Ղլեչյանի խոսքով՝ «դատապարտյալի հետ խոսել են և բացատրել, որ նրա պահանջները անօրինական են, ինչը նա հասկացել է, որից հետո տեղափոխվել է իր հին խուց»:
Համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի կողմից Անգոլա կատարած այցի արդյունքներով:
Մեղադրյալ Արթուր Անդրեասյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ճապոնիայի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Ֆումիո Կիսիդայի ու Ուիլյամ Հեյգի հանդիպման ժամանակ:
Նա շնորհավորել է ներկաներին Ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի առթիվ այնուհետեւ գնացել է Երեւանի նախկին քաղաքապեւո Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլոոենցիա» ռեստորան՝ տոնակատարությունը ճոխ սեղանների շուրջ շարունակելու համար։
Երկրի իրավապաշտպանները կարծում են, որ համաներումը չի լուծել երկրի քաղբանտարկյալների խնդիրը:
«Հայկական ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ՀՀ իշխանություններն, այդուամենայնիվ, որոշակի համաձայնության են եկել Եվրամիության հետ և պատրաստվում են նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի փոխարեն 1.5 Էջանոց մի փաստաթուղթ ստորագրել:
Այս մասին հայտնել են Politico-ի սեփական անանուն աղբյուրները:
Նշված փողոցում ավտոմեքենաների կայանումն օրենքով սահմանված կարգով կազմակերպվելու է մայթեզրին զուգահեռ վիճակում:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:
Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ում Ջամիլ Հասանլիի լիազոր ներկայացուցիչ Գյուլագա Ասլանլին:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ:
Սպանություն կատարած Ա. Հախվերդյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար եղել է դատապարտված, դատապարտված է եղել նաև սպանված Ա. Հարությունյանը:
Սպանվածն Ուզբեկստանի քաղաքացի է:
Արդեն իսկ ավարտված են երկաթուղու կառուցման առաջին և երկրորդ փուլերը:
Ընդ որում, Մոսկվայում նկատվում է այլատյացության հայացքների աճ:
Մենք իսկապես եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներ եք, ինչպես որ մենք, սա ձեր հայրենիքն է:
Այսօր շարունակվելու են Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները, որոնք կարող են ավարտվել օրվա առաջին կեսին:
Այն կարելի է օգտագործել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով:
Ձեռներեց եւ ներդրող Աարոն Փիթմանը, որն իր առաջին միլիոնը վաստակել է բավականին երիտասարդ տարիքում, որոշ խորհուրդներ է առաջարկել նպատակասլաց երիտասարդներին:
Բացի «JP Edition»-ից, ցուցահանդեսում «Hyundai»-ն կներկայացնի «Genesis»-ի եւս երկու հատուկ թողարկման մոդելներ:
«Ոստիկանություն է դիմել Նիդեռլանդների դեսպանի օգնականը, ով հայտարարել է, որ իրեն անհայտ անձինք ծեծի են ենթարկել` իրենց ետեւից թողնելով սրտիկ եւ ЛГБТ գրառում:
Խաղի 5-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը բացեց հանդիպման հաշիվը: