
Բիրյուլևոյի շրջանում հայտնաբերվել է դանակի բազում հարվածներ ստացած տղամարդու դիակ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանում հայտնաբերվել է տղամարդու դիակ, որի վրա եղել են դանակի բազում հարվածների հետքեր: Դիակը հայտնաբերվել է երեկ, երկաթուղու մոտ:
Այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում եղած աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ սպանվածը Ուզբեկստանի քաղաքացի է: Մոսկվայի ոստիկանությունը հաստատել է դիակի հայտնաբերման փաստը, սակայն մանրամասներ չի հաղորդել:
Նախորդ շաբաթ Բիրյուլևոյի շրջանում սպանվել էր Եգոր Շչերբակովը, ինչը սկիզբ էր դրել զանգվածային անկարգությունների: