Բաժիններ՝

Իրանը մշակել է նոր անօդաչու թռչող սարք

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իրանցի գիտնականները մշակել են հայրենական նոր անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Այն կարելի է օգտագործել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով:

ԱԹՍ-ը մշակել են Քերմանշահի տեխնոլոգիական համալսարանի գիտնականներն ու ուսանողները: Նշվում է, որ ԱԹՍ-ի թռիչքն ունի մեծ տևականություն: Սրանից առաջ Իրանը ձեռնամուխ էր եղել «Յասիր» նոր ԱԹՍ-ի զանգվածային արտադրությանը, որը կարող է թռչել 15.000 ֆուտ բարձրության վրա, օդում գտնվել 8 ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս