Մոսկվայում ծեծի են ենթարկել Նիդեռլանդների դեսպանի օգնականին

Մոսկվայում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել Նիդեռլանդների դեսպանի օգնականը, հաղորդում է РИА Новости-ին` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին:

«Ոստիկանություն է դիմել Նիդեռլանդների դեսպանի օգնականը, ով հայտարարել է, որ իրեն անհայտ անձինք ծեծի են ենթարկել` իրենց ետեւից թողնելով սրտիկ եւ ЛГБТ (լեսբի-գեյ հանրության անվան հապավումը) գրառում» ,-ասել է գործակալության զրուցակիցը:

ՆԳՆ մամուլի ծառայությունից հաստատել են օտարերկրացու կողմից ոստիկանություն դիմելու փաստը` չբացահայտելով նրա ինքնությունը եւ չմանրամասնելով կատարվածի հանգամանքները: Միայն նշվել է, որ անհրաժեշտ հետաքննչական գործողություններ կիրականացվեն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031