Sky Sport Italy – Իտալիան դաս ստացավ Հայաստանից: Պրանդելիի թիմը կարողացավ խուսափել պարտությունից, բայց կորցրեց իր տեղն ԱԱ-2014-ի եզրափակիչ փուլի վիճակահանության զամբյուղում:
Յունիբանկն ամփոփեց «Դարձիր միլիոնատեր» ֆեյսբուքյան մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթող և «միլիոնատեր» ճանաչվեց Կարեն Սահակյանը: Մրցանակը` 1 մլն ՀՀ դրամով բանկային քարտը, հաղթողին հանձնվեց բանկի գլխամասային գրասենյակում:
2013 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցավ հանդիպում ԵԽ փորձագետ Մաստրիխի համալսարանի պրոֆեսոր Ժերար դը Ժոնգի հետ, ով 2013 թվականի հոկտեմբերի 15-ից 16-ը Երևանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ` գնահատելու Հայաստանում քրեակատարողական հաստատություններում վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների քննության մեխանիզմների արդյուանվետությունը:
Կարո Եղնուկյանը Օմբուդսմենին հայտնել է, որ անհանգստացած է սեփական անվտանգության համար, քանի որ ակտիվորեն մասնակցում է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» ակցիային: Նա Պաշտպանին հայտնել է նաև, որ «իրեն սպառնում և հետապնդում են, ինչպես նաև իր նկատմամբ սերմանում և հրահրում են ատելություն»:
Քաղաքացիները, երբ նկատել են տղամարդուն՝ կամրջի եզրին կանգնած, ահազանգում են ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ժամանում են փրկարարները՝ նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ:
Վրաստանը սկսել է կատարել իր պատմական դերն ու գործառույթը՝ որպես ողջ Կովկասի համար դեպի Եվրոպա բացվող պատուհան:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Վկայի խոսքով՝ իրեն աշխատանքից ազատել են դատապարտյալ Արտակ Հակոբյանի կնոջը չխուզարկելու և դատապարտյալի հետ կապի մեջ մտնելու պատճառներով:
Ժամը 15:00-ի սահմաններում Mercedes Benz մակնիշի 181 ՕԼ 64 համարանիշի միկրոավտոբուսի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 252-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել Որոտանի ձորը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, հոկտեմբերի 17-19-ին, կներկայացնի Հայաստանը Իտալիայի Ռիմինի քաղաքում կայանալիք «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:
Միայն նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակումից կամ բուժման նպատակով նրան արտասահման ուղարկելուց հետո Ուկրաինան կարող է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Որդին, գալով շինհրապարակ և տեսնելով, որ հարևանները ծեծի են ենթարկում հորը, իր հերթին ծեծի է ենթարկել նրանց` պատճառելով առողջությունը տևական քայքայող, միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Մեկնաբանելով ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակը՝ 168.am-ի հետ զրույցում տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը նշեց, որ խնդիրն անլուծելի չէ և դեֆոլտի վտանգ չկա. «Անցած տարիներին նման իրավիճակները կրկնվում են: Ես հիշում եմ մի քանի նման դեպքեր, բայց ի վերջո կողմերը համաձայնության են գալիս: Կարծում եմ, առաջիկայում խնդիրը կկարգավորվի»:
Արկադի Մ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերված պատրաստել է օգտագործելու համար:
Հիշենք թեկուզ 2008-ին Հայաստանում կայացած խայտառակ ընտրությունները, երբ Երևանում միայն պաշտոնական տվյալներով 10 ցուցարար զոհվեց: Կամ անցած փետրվարի ընտրությունները, երբ թեկնածուներից ոմանց նկատմամբ ճնշումներ էին գործադրվում, իսկ Պարույր Հայրիկյանի վրա նույնիսկ կրակեցին: Չնայած դրան՝ հայկական լոբբիստական կառույցների շնորհիվ ամերիկյան վերնախավը շարունակում է հայամետ դիրքորոշում դրսևորել՝ չհրաժարվելով Ադրբեջանի հանդեպ որդեգրած կանխակալ մոտեցումներից:
Մոսկովյան դատարանը որոշում է ընդունել 90 օրով կասեցնել Новые Черемушки ընկերության գործունեությունը, որը ղեկավարում է Բիրյուլևոյի բանջարեղենի շուկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել, գազազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Հովիկ Աբրահամյան – ՀՀ Ազգային ժողովի նախագահ. 2013 թ.-ի օգոստոսի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին` խնդրելով տրամադրել տեղեկություններ ՀՀ ԱԺ-ի ծառայողական բջջային հեռախոսահամարների վերաբերյալ:
Պատահարի հետևանքով ԳԱԶ-32213»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Բիրյուլևոյի իրադարձությունները վերստին սրել են ազգային հարցը Ռուսաստանում:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը շարունակում է նորանոր օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնել՝ չնայած, որ կառավարությունը որպես կանոն բոլոր առաջարկներին բացասական եզրակացություն է տալիս։
Արցախի տնտեսական ներուժի եւ ներդրումային ծրագրերի մասին համապատասխան ներկայացումով հանդես է եկել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Եվ այսպես՝ մեկ օրվա համար ջեռուցման նախկին սակագինը կազմում էր 5.83 դրամ, իսկ մեկ ամսից հետո այն կկազմի 7.2 դրամ։
Այսօր Երևանում մեկնարկեց ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի հոբելյանական 25-րդ նստաշրջանը:
Ինչ վերաբերում է տեսակետներին, թե ՀՀ իշխանությունների հանձնարարությամբ է Զ. Բալայանը նման նամակ ուղղել Վլադիմիր Պուտինին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե Զ. Բալայանը դեռևս խորհրդային տարիներից «Ռուսաստանի գրող է եղել` ռուսական մտածողությամբ» և, ըստ այդմ՝ չի կարող իշխանության «կողմը բռնել», և դժվար թե «Բաղրամյան 26-ի տեսակետը հայտներ»:
Բեռնում Իրանի դեսպանը հայտնել է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է Շվեյցարիայում անցկացվել նոյեմբերին:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքը թվարկում է ամերիկյան տասնմեկ ընկերությունների անունները և գումարները, որոնք վճարվել են տարբեր ադրբեջանական մարմինների կողմից.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին: