
Հարավային Օսիան առաջնահերթ է համարում Մաքսային միության մեջ մտնելը. Լեոնիդ Թիբիլով

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիան առաջնահերթ է համարում Մաքսային միության մեջ մտնելը: Այս մասին հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած խորհրդաժողովում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը:
Թիբիլովի խոսքերով՝ տվյալ թեման քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ և որոշվել է ձևավորել աշխատանքային խմբեր՝ տվյալ հարցով զբաղվելու համար: