Բաժիններ՝

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին շահագործման կհանձնվի 2014 թվականին. Արիֆ Ասկերով

Minval.az-ի փոխանցմամբ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Արիֆ Ասկերովը.

«Արդեն իսկ ավարտված են երկաթուղու կառուցման առաջին և երկրորդ փուլերը: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում երրորդ փուլի շրջանակներում: Այդ թվում նաև շարունակվում է Վրաստանի ու Թուրքիայի միջև 4.3 կիլոմետր երկարությամբ թունելի կառուցումը:

Թուրքական հատվածում աշխատանքներն ավարտված են 2.2 կիլոմետրի վրա, իսկ վրացական հատվածում հողափորման աշխատանքներ են իրականացվում 200 մետրի վրա: Երկաթուղին շահագործման կհանձնվի 2014 թվականին»:

Ակնկալվում է, որ ԲԹԿ-ը, որը դուրս է գալու եվրոպական երկաթուղային ցանց, տարեկան կփոխադրի 30 միլիոն տոննա բեռ: Այս տարվա հոկտեմբերի 29-ին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյակ) շահագործման է հանձնվելու Բոսֆորի հատակով անցնող և Ստամբուլի ասիական ու եվրոպական հատվածները միմյանց կապող «Մարմարա» երկաթուղային թունելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս