
Դատապարտյալը դադարեցրել է հացադուլը և քանդել բերանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Գնունի Վարդանյանը դադարեցրել է հացադուլը և քանդել բերանը: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Այս մասին տեղեկացնմում է «Փաստինֆոն»:
Ցմահ դատապարտյալը նման քայլի էր դիմել, քանի որ իրեն այլ խուց տեղափոխելու խնդրանքը ՔԿՀ-ի վարչակազմի կողմից բազմիցս մերժվել է:
Գոռ Ղլեչյանի խոսքով՝ «դատապարտյալի հետ խոսել են և բացատրել, որ նրա պահանջները անօրինական են, ինչը նա հասկացել է, որից հետո տեղափոխվել է իր հին խուց»:
Նշենք, նաև որ երեկ Պաշտպանի աշխատակազմը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող և օրեր առաջ բերանը կարած ու հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալ Գնունի Վարդանյանը ինքնախեղման փորձ է արել և վնասել ձեռքը:
Պաշտպանի արագ արձագանքման խմբի աշխատակիցները շտապ մեկնել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից՝ դատապարտյալի հետ զրույցում նա հայտնել է, որ գնացել է այդ քայլին, քանի որ բազմիցս դիմել է կալանավայրի վարչակազմին, որպեսզի իրեն տեղափոխեն մեկ այլ խուց, սակայն իր խնդրանքը մերժվել է: Նա նաև նշել է, որ դժգոհություններ ունի վարչակազմի ներկայացուցիչներից և դիմում է ներկայացրել Պաշտպանին:
Գնունի Վարդանյանի դիմումն ընդունվել է վարույթ և առաջիկայում գրություններ կուղարկվեն պատկան մարմիններին:
Առանձնազրույցի ընթացքում Պաշտպանի աշխատակիցները հորդորել են դատապարտյալին դադարեցնել հացադուլը և քանդել բերանը, սակայն նա պնդել էր, թե կհամաձայնի դա անել իր պահանջները բավարարվելու դեպքում: