ԱՄՆ-ն ու Իրանը երկկողմ հանդիպում են անցկացրել Ժնևում

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը երեկ Ժնևում հանդիպում է ունեցել Իրանի միջուկային ծրագրի գծով փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:

Հանդիպումն անցկացվել է Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչների միջև բանակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո: Երկրորդ փուլը Ժնևում կայացել է երեկ: Այսօր շարունակվելու են Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները, որոնք կարող են ավարտվել օրվա առաջին կեսին:

Դա կարող է տեղի ունենալ փոխըմբռնման դեպքում, սակայն անհրաժեշտության դեպքում իրանցի բանագնացները կարող են մնալ ևս մեկ օր, որպեսզի մանրամասն պատասխանեն բոլոր հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031