
Hyundai ընկերությունը երրորդ Genesis-ն է կառուցել Լաս Վեգասի համար

«Hyundai» ընկերությունը հրապարակել է «Genesis»-ի արդիականացված երրորդ տարբերակը, որի պրեմիերան տեղի կունենա Լաս Վեգասում նոյեմբերին կայանալիք SEMA ավտոշոուի ժամանակ, հաղորդում է motor.ru-ն:
Նորույթը, որն ստացել է «JP Edition» անվանումը, մշակվել է հայտնի տյուներ Ջոն Փանգիլինանի հետ համատեղ, ով համագործակցում է հարավկորեական ընկերության հետ: Մոդելի տեխնիկական մասը մասնավորապես ընդգրկում է «սառը թողարկման» համակարգ, KW ամորտիզատորներ, Brembo արգելակման մեխանիզմ:
Բացի «JP Edition»-ից, ցուցահանդեսում «Hyundai»-ն կներկայացնի «Genesis»-ի եւս երկու հատուկ թողարկման մոդելներ, որոնցից առաջինը մշակվել է կալիֆոռնիական «Bisimoto Engineering»-ի, երկրորդը` «ARK»-ի մասնագետների հետ: