Մոսկվայում Եգոր Շչերբակովին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցին ընդունել է իր մեղքը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Բիրյուլևո շրջանում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության հարցում գլխավոր կասկածյալ, Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը նախնական հարցաքննության ժամանակ ընդունել է իր մեղքը:

Այս մասին հայտնել է գործակալության մոսկովյան թղթակիցը, որն իր հերթին այդ հարցում վկայակոչել է Մոսկվայի ոստիկանությանը: Ներկայումս Զեյնալովը պահվում է ժամանակավոր մեկուսարանում:

Երեկ Զեյնալովին ձերբակալել են մերձմոսկովյան Կոլոմնա քաղաքում, ինչից հետո ուղղաթիռով հասցրել են Մոսկվա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031