Բաժիններ՝

ԱՄՆ-ում դեմոկրատներն ու հանրապետականները փաստացիորեն պայմանավորվել են կառավարության ֆինանսավորման վերականգնման շուրջ. Politico

Politico թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսում ներկայացված դեմոկրատներն ու հանրապետականները փաստացիորեն պայմանավորվել են պետպարտքի գագաթնակետի բարձրացման և կառավարության ֆինանսավորումը վերականգնելու շուրջ:

Այս մասին հայտնել են Politico-ի սեփական անանուն աղբյուրները, որոնց տվյալներով Սենատում դեմոկրատական մեծամասնության և հանրապետական փոքրամասնության ներկայացուցիչներն արդեն իսկ ավարտել են փոխզիջումային օրինագծի կազմումը, որը կոչված է կարգավորել ներկայումս արհեստականորեն ստեղծված ֆինանսա-բյուջետային ճգնաժամը:

Երկու խմբակցությունների առաջնորդների մամլո քարտուղարները հաստատել են, որ Սենատում դեմոկրատների ու հանրապետականների ղեկավարները վերսկսել են նախօրեին դադարեցված ֆինանսա-բյուջետային ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ բանակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031