Սպանություն Լոռու մարզում
shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արևելյան 6 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել: Օպերատիվ քննչական խումբը նշված շենքի թիվ 12 բնակարանում հայտնաբերել է նույն բնակարանի բնակիչ, 24-ամյա Արեն Հարությունյանի դին՝ սրտի և ոտքի շրջանում կտրած-ծակած վերքով: Լոռու մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներն իրացնելով սպանություն կատարելու կասկածանքով Ստեփանավանի ոստիկանություն են բերման ենթարկում Ստեփանավան քաղաքի Թելմանի փողոցի բնակիչ, 43-ամյա Արա Հախվերդյանին, ով Ստեփանավանում ավելի շատ հայտնի է «Արիչոկ» մականվամբ:
Վերջինս փաստերի ճնշման տակ արդեն խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը, իսկ ոստիկաններն արդեն հայտնաբերել և առգրավել են հանցագործության գործիք-դանակը:
Ըստ տեղեկությունների` սպանություն կատարած Ա. Հախվերդյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար եղել է դատապարտված, դատապարտված է եղել նաև սպանված Ա. Հարությունյանը:
Մանրամասները կարդացեք այստեղ`