
Ես շատ եմ սիրում հայերին և երբեք չեմ թաքցրել դա. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ախալքալաքում, ներկայացնելով իշխող «Վրացական երազանք» դաշինքի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին, հայտարարել է, որ շատ է սիրում հայերին և երբեք չի թաքցրել դա.
«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ և ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել մեր կողմնակիցներին: Ես տեսնում եմ, որ դուք սպասում եք նոր նախագահի, և նա անպայմանորեն կլինի Գեորգի Մարգվելաշվիլին:
Մենք իսկապես եղբայրներ ենք, դուք Վրաստանի քաղաքացիներ եք, ինչպես որ մենք, սա ձեր հայրենիքն է: Վրաստանն ունի խնդիրներ, մենք տարածքներ ենք կորցրել, խնդիրներ կան նաև ձեր երկրում, որտեղից եք դուք ծնունդով:
Ես հուսով եմ, որ մենք բոլորս համատեղ կհաղթահարենք դա և արժանիորեն կկանգնենք դեպի վերականգնում տանող ճանապարհին»:
Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 27-ին: Իվանիշվիլին խոստացել է դրանից արդեն մեկ շաբաթ անց տալ Վրաստանի նոր վարչապետի անունը: