Ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանը դատարանին խնդրել է իր շահերը պաշտպանելու համար ներգրավել փաստաբան Անահիտ Ավետիսյանին: Գործի նյութերին ծանոթանալու համար նոր պաշտպանը դատարանից մեկ շաբաթ ժամանակ է խնդրել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին:
Կատարվում է նախաքննություն:
Նա ընդգծել է, որ կարգավորման գործընթացն առաջ չի գնում, և որ վերջին մեկ տարվա ընթացքում չի ձևավորվել դրա իրավական հիմքը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 3 տարի ազատազրկման դատապարտեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորներին՝ Արտակ Բարսեղյանին և Խաչիկ Բախբուդարյանին՝ խոստովանական ցուցմուքն կորզելու նպատակով Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար:
Երկրի կենտրոնական հատվածում այսօր առավոտյան գրանցված այդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.2 մագնիտուդ:
Դատարանի որոշումը վրդովմունք առաջացրեց ազատամարտիկների շրջանում: Նրանցից ոմանք փորձեցին նույնիսկ ներխուժել դատարան: Արա Զարքարայանն ասաց, որ դատարանը հրապարակել է որոշման միայն եզրափակիչ մասը. հետևաբար որոշման պատճառներն իրեն հայտնի չեն:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից 14.10.2013թ. կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է. Լ. Սարդարյանը:
Պարզվել է, որ Սուրենը 1984 թ. ծնված Սուրեն Թ.-ն է, ով նույն օրը բերման է ենթարկվել: Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.50-ին, Սուրեն Թ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ՁՊՎ:
20 րոպե առաջ տեղեկացրել ենք Արաբկիրի ոստիկանությանը, սակայն մինչ այս պահը ոստիկանները դեպքի վայր չեն ժամանել:
Այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշպանի բողոքի քննությունը: Երեկ նշանակված նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանը որոշել էր, որ բացատրություններ պետք է տա նաև քննիչը: Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
«Գյուլիստանի պայմանագիրն ընդամենը Գյուլիստանի պայմանագիրն է…Ախր չեք կարդացել նամակը, ես չեմ ասել հանձնել Ղարաբաղը, ես չեմ գրել դրա մասին, ԼՂԻՄ-ը դա ազատագրված հայրենիքն է, ոչ թե` հողերը»:
Կ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Երեւան քաղաքում ավտոբուսային (միկրոավտոբուսային) եւ տրոլեյբուսային կանոնավոր ուղեւորափոխադրումների վարձի դրույքաչափերի բարձրացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ թիվ 3660-Ա եւ 3661-Ա որոշումները բողոքարկելու նպատակով Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը հոկտեմբերի 11-ին երկու վերքաննիչ բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Վարչական վերաքննիչ դատարան:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունող և վարորդական վկայական տվող ստորաբաժանումների քանակն ու դրանց տեղակայման վայրերը։
Զեյնալովը ձերբակալվել է Մոսկվայի մարզի Կոլոմնա քաղաքում:
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Հարություն Տ.-ն:
Զ. Բալայանն ասել է, որ մենք ազատագրվել ենք պարսկական լծից եւ անցել ենք քրիստոնեական Եվրոպայի միակ գերտերությանը, նպատակը ո՞րն էր՝ քրիստոնեական արժեքների իրական դաշտում ապրել եւ գոյատևել, սա էր մեր երազանքը, բայց ոչ թե հետո Սովետական Միությունը գար եւ մեզ մատներ թուրքական լծին, սա էր:
Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:
Չնայած պատմական դառը փորձին, չնայած հայ ժողովրդի կրած բազմաթիվ հիասթափություններին, մեր որոշ մտավորական գործիչների կողմից շարունակվում է տենդագին կերպով քարոզվել քաղաքականապես սնանկ և վտանգավոր այն մտայնությունը, որ Հայաստանը, շրջապատված լինելով այլակրոն, թշնամի ազգերով՝ իր գոյությունը կարող է պահպանել միայն որևէ հզոր պետության հովանավորության շնորհիվ։
«ԳԱԶ-2401»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Սահակ Հարությունյանը և Ալեքսանդր Խաչատրյանը ձերբակալվել են:
Այս մասին նա հայտարարել է Մոցամետի վանք կատարած այցի ժամանակ:
15-փողանի ռեակտիվ կրակի համակարգը, որը կարելի է հեշտությամբ տեղափոխել տրանսպորտային յուրաքանչյուր միջոցով, կրակում է С-8 չղեկավարվող հրթիռներով:
Իրականացված միջոցառումների արդյունքում ԱՆ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Խաչատրյանը Վաղարշապատ քաղաքում գտնվող՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջին հարկի իր աշխատասենյակում հիշյալ քաղաքացուց 400 հազար դրամ կաշառքը ստանալուց հետո բռնվել է:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի թիվ 30, 31, 32, 33, 34, 38, 39, 44, 45, 46, 47 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
«Չեմ կարծում, որ որևէ բանական մարդու այդ ոճը դուր գար: Դա շողոքորթ ոճ էր, իսն նման նամակ գրելն ընդհանրապես անիմաստ էր: Ես չեմ կարծում, որ Պուտինն այդքան ժամանակ կհատկացնի և կկարդա այդ նամակը»:
Ռուսաստանը հուսով է, որ Վրաստանը թույլ չի տա իր տարածքում խաղերի դեմ ուղղված գործունեություն:
«ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ներքին Չարբախի 3-րդ փողոցի թիվ 56 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, այնուհետև՝ պատին:
ՀՀ կառավարության կայքի համաձայն՝ հոկտեմբերի 17-ի կառավարության նիստի օրակակարգում ներկայացված է նաև «Ն. Խաչատրյանին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» որոշման նախագիծը: Այն ներկայացվել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից: