Ֆրանսիայում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում ձերբակալել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիին: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:

Այս տարվա փետրվարի 25-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է հեռակա կարգով կալանավորել Կեզերաշվիլիին, ինչը կապված էր նրա հետ, որ տվյալ ժամանակ նրա դեմ հարուցված էին մի քանի քրեական գործեր:

Դատարանի որոշումն առնչվում էր դրանցից մեկին, որը վերաբերում էր «Իմեդի» հեռուստաընկերությունում ամերիկացի գործարար Ջոզեֆ Կեյայի բաժնեմասը խլելուն: Պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է նաև խոշոր չափի կաշառք ստանալու և էթիլ սպիրտի մաքսանենգությանն աջակցելու մեջ:

Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարար է դարձել 2006 թվականին՝ այդ պաշտոնում փոխարինելով Իրակլի Օկրուաշվիլիին: Կեզերաշվիլին տվյալ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թվականի դեկտեմբերը:

Տեսանյութեր

Լրահոս