
Ակտիվիստը վթարի է ենթարկվել

shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի Վարդանանց 5Ա շենքի բնակիչ, 34-ամյա Կարեն Հարությունյանը իր վարած Kawasaki մակնիշի 01 ԼԼ 208 համարանիշի մոտոցիկլով բախվել է կանգնած վիճակում գտնվող, Երևան քաղաքի Շարուրի 8 շենքի բնակիչ, 45-ամյա Արտակ Վարդանյանին պատկանող Opel Astra մակնիշի 32 ՏԼ 376 համարանիշի ավտոմեքենային:
Կ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամանսերը կարդացեք այստեղ`