Զորի Բալայան. Ախր չեք կարդացել նամակը, ես չեմ ասել հանձնել Ղարաբաղը

Զորի Բալայանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված իր նամակը քննադատությունների տեղիք է տվել, որովհետեւ մարդիկ կարծում են, թե ինքն ասել է` Ղարաբաղը տալ Ռուսաստանին:  «Իմ նամակի մեջ նման բան չկա»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարել է Զորի Բալայանը: Դիտարկմանը, թե ստացվում է` նամակով ԼՂՀ-ն ՌԴ մաս կազմելը նկատի չի ունեցել, Բալայանն այսպես է արձագանքել. «Ո՞նց կարող էի ես դա նկատի ունենամ: Ախր նամակը չեք կարդացել…»:

Հարցին՝  այդ դեպքում ինչո՞ւ է ընթերցողների մեծ մասն այդպես հասկացել, Զորի Բալայանը պատասխանել է. «Որովհետեւ մեկը պրովոկացիա է արել, նամակը չեն կարդացել»:

Դիտարկմանն էլ, որ գուցե իրեն սխալ են հասկացել, որովհետեւ Գյուլիստանի պայմանագիրն է մեջբերել, Բալայանն ասել է. «Գյուլիստանի պայմանագիրն ընդամենը Գյուլիստանի պայմանագիրն է…Ախր չեք կարդացել նամակը, ես չեմ ասել հանձնել Ղարաբաղը, ես չեմ գրել դրա մասին, ԼՂԻՄ-ը դա ազատագրված հայրենիքն է, ոչ թե` հողերը»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս