Բաժիններ՝

Ադրբեջանը մշակել է սեփական հրթիռային համալիր. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի ինժեներները մշակել են ռեակտիվ կրակի կոմպակտ համակարգ: 15-փողանի ռեակտիվ կրակի համակարգը, որը կարելի է հեշտությամբ տեղափոխել տրանսպորտային յուրաքանչյուր միջոցով, կրակում է С-8 չղեկավարվող հրթիռներով, որոնց տրամաչափը կազմում է 80 միլիմետր:

Համակարգը նախատեսված է հակառակորդի մերձակա թիրախների խոցման համար: Բացի այդ, մշակվել է այդ համակարգի ևս մեկ վերափոխված տարբերակ, որն ունի ավելի քիչ քանակությամբ փողեր և կարող է տեղափոխվել ձեռքով: Դրա հետ կապված՝ Ադրբեջանում արտադրվելու է С-8 հրթիռի նոր տիպ: Նշվում է, որ С-8 հրթիռի խոցման հեռավորությունը կազմում է 3000 մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031