
Արկադի Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի և ևս երկու անձի դեմ քրեական գործով այսօրվա դատարան նիստը, ըստ «Փաստինֆոյի»՝ տեղի չունեցավ: Ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանը դատարանին խնդրել է իր շահերը պաշտպանելու համար ներգրավել փաստաբան Անահիտ Ավետիսյանին: Գործի նյութերին ծանոթանալու համար նոր պաշտպանը դատարանից մեկ շաբաթ ժամանակ է խնդրել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: