Բաժիններ՝

Ֆիլիպիններում գրանցվել է վերջին 23 տարվա ուժեղագույն երկրաշարժը. կա մոտ 100 զոհ (տեսանյութեր)

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆիլիպիններում գրանցվել է վերջին 23 տարվա ուժեղագույն երկրաշարժը: Երկրի կենտրոնական հատվածում այսօր առավոտյան գրանցված այդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.2 մագնիտուդ:

Երկրաշարժը չի հանգեցրել ցունամիի առաջացման: Ֆիլիպինների ոստիկանության հաղորդմամբ՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 93 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 67 զոհի ու 164 վիրավորի մասին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բոհոլ կղզու շրջանում: Երկրաշարժի հետևանքով փակվել է Բոհոլի ծովային նավահանգիստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031